Դեպի Երևան ու Երևանից մեկնող չվերթները հետաձգվել են թռիչքուղում իրականացվող աշխատանքների պատճառով

10:38, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Երևան ու Երևանից մեկնող ավելի քան մեկ տասնյակ չվերթ հետաձգվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հաստատեց, որ թռիչքները հետաձգվել են մինչև ժամը 13։30-ը։

«Հետաձգումների պատճառը վազքուղու հատվածում իրականացվող աշխատանքներն են,  ինչով պայմանավորված՝ մինչև 13:30-ը թռիչքներ և վայրէջքներ չեն իրականացվում »,-ասաց Մողրովյանը։

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Երևանից ուշացմամբ կիրականացվեն դեպի Կապան, Վենետիկ, Աբու-Դաբի, Շարժա, Դուբայ ու հակառակ ուղղությամբ չվերթները։  

 


© 2009 ARMENPRESS.am